Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշման 64-րդ կետի դրույթներով և հինք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականիդեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային
փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-366 և N 1/փ-368 դրական եզրակացությունները.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1.Համայնքային սեփականություն հանդիսացող 07-0015-0112-0001 ծածկագրով հողատարածքից 0,03094հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր հողատեսքի նպատակային նշանակությունը համարել փոխված որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամաս։
2.Համայնքային սեփականություն հանդիսացող 07-0015-0051-0004 ծածկագրով 0,02499 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի նպատակային նշանակությունը համարել փոխված որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամաս:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: