Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի թիվ 612-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-007-0055-0001 ծածկագրով հողատարածքից առանձնացնել 0.00425 հա մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ նպատակային նշանակությունն է բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման:
2. Առաջացած հողատարածքը հասցեավորել ք. Չարենցավան Ե․ Չարենցի փողոց թիվ 24/1 հողատարածք:
3. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման` համաձայն «Գեոտոպ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2024PVSZFMծածկագրի:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: