|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 ապրիլի 2021 թվականի N 23 |
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 3 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 17-րդ հոդվածի դրույթներով` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
Հաստատել համայնքի ավագանու թիվ 3 արտահերթ նիստի օրակարգը`
- Չարենցավան համայնքի 2021 թվականի բյուջեի 1-ին եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի հաղորդման մասին:
- Չարենցավան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 56-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
- Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին։
- Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու համաձայնություն տալու մասին:
- Չարենցավան համայնքի տարածքում աղբամանների տեղադրման վայրերը սահմանելու մասին։
- Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ք.Չարենցավան 10-րդ թաղամաս 2-րդ փողոց թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տան ավել զբաղեցրած հողատարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
- Սեփականության իրավունքով «ԼԻԶԻՆ» ԲԲԸ-ին պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
- Սեփականության իրավունքով Արսեն Խլղաթյանին պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
- Ըստ օրենքի ժառանգության քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ք.Չարենցավան Այգեստան թաղամաս 1-ին փողոց 4-րդ փակուղի թիվ 12 հասցեում գտնվող բնակելի տան ավել զբաղեցրած հողատարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
- Չարենցավան համայնքի արտադպրոցական և նախադպրոցական կրթություն իրականացնող ՀՈԱԿ-ների սաների համար ծնողական վարձավճարների զեղչեր սահմանելու մասին։
- Աղբահանության վարձավճարի զեղչեր սահմանելու մասին։
- Չարենցավան համայնքում իրավական հսկողության արդյունքում բացահայտված թերությունների և դրանց վերացման ուղղությամբ տարված աշխատանքների մասին։
13. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը աճուրդային կարգով օտարելու թույլտվություն տալու մասին։
- Քաղաքացուն սեփականության իրավունքով պատկանող Երիտասարդության փողոց թիվ 3 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած հողատարածքն ուղղակի վաճառքով օտարելու մասին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|
Կողմ -10 ԲԱԲԱՅԱՆ ՎԱԼԵՐԻ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՆԱՏՈԼԻ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՐԻՑՅԱՆ ԳԱԳԻԿ ԵՓՐԵՄՅԱՆ ՏԱՐՈՆ ԽԼՂԱԹՅԱՆ ԱՐՍԵՆ ՊՈՂՈՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԵՐԵՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՓԱՆՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(106.41 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|