Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի  1-ին մասի 21-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով , 77-րդ հոդվածով և համաձայն Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի հուլիսի 15-ի թիվ 49  որոշման,Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության եղանակով վարձակալին օտարելու` համաձայն ներքոնշյալ քաղաքացիների դիմումների:
 
| Հ/Հ | ԱԶԳԱՆՈՒՆ ԱՆՈՒՆ | ՀԱՍՑԵՆ | ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ | ԻՆՉ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ Է ՀԱՏԿԱՑՎՈՒՄ | ՀԱՏՈՒՑՄԱՄԲ ԿԱՄ ԱՆՀԱՏՈՒՅՑ | 
| 1. | Լուսյա Թադևոսյան | 3-1-16 | 2200000 | Սեփականություն | Անհատույց | 
| 2. | Մաքսիմ Միրումյան | 3-1-20 | 1800000 | Սեփականություն | Անհատույց | 
    
2.Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարվելիք   փոփոխությունները ներկայացնել օտարման գործընթացն ավարտելուց հետո:
 
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: