«Գինաց-Վանբերգ» ՍՊԸ-ի տնօրեն Անահիտ Աբրահամյանը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Գայի փողոց, թիվ 3 շինության տարածքոււմ գտնվող 500 և ավելի քմ մակերեսով հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N 3356/12 առ 2025 թվականի հունիսի 27-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N007860 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի երրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով` որոշում եմ.
1. «Գինաց-Վանբերգ» ՍՊԸ-ին 2025 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի Գայի փողոց, թիվ 3 շինության տարածքում գտնվող հանրային սննդի օբյեկտում, իրականացնելու հանրային սննդի կազմակերպում և իրացում (Թույլտվություն N331):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: