Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների դրույթներով և հիմք ընդունելով Մ. Շահգյալդյանի 11.09.2024թ. թիվ 4284/07 դիմումը՝ որոշում եմ.
1. Մ. Շահգյալդյանին սեփականության իրավունքով պատկանող 28.5 քմ մակերեսով ք. Չարենցավան 2-րդ թաղամաս 9-րդ շենք թիվ 30 հասցեի բնակարանի գործառնական նշանակությունը թույլատրել փոփոխելու բնակելի տնից՝ որպես հասարակական շինության:
2. Նշված շինությունը հասցեավորել որպես ք. Չարենցավան 2-րդ թաղամաս 9-րդ շենք թիվ 45 շինություն/առևտրի սրահ/:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
4. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: