Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 37-րդ հոդվածներով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի Սեփականության իրավունքով քաղաքացիներին պատկանող հողատարածքների նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին» թիվ 26-Ա որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
« Աննման Մաթևոսյանին պատկանող 07-019-0413-0098 ծածկագրով 1.678286 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հնդավոր հողատեսքից 0.29065 հա մակերեսով հողատեսքի նպատակային նշանակությունը փոխել որպես արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության գյուղատնտեսական արտադրական գործառնական նշանակության հողատեսքի, իսկ 0.04935 հա մակերեսով հողատարածքի նպատակային նշանակությունը փոխել, որպես ջրային նշանակության ջրային հողատեսքի:
2. Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի մայիսի 17- ի Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի թիվ 26-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին թիվ 54-Ա որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: