Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 102-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Չարենցավան համայնքի ավագանու 2004 թվականի մարտի 26-ի <<Համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին>> թիվ 3/11 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1.1 << <<Չարենցավանի մշակույթ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերը փոխարինել <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի <<Մշակույթ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպություն>> բառերով:
1.2 Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի <<Մշակույթ>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը` նոր խմբագրությամբ:
1.3 Ուժը կորցրած ճանաչել Չարենցավան համայնքի ավագանու 2004 թվականի մարտի
26-ի թիվ 3/11 որոշման 2-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: