Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 69-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 դեկտեմբերի 2019 թվականի N 69-Ն

ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, 54-րդ և 64-րդ հոդվածների դրույթներով

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.

 

1. Հաստատել Չարենցավան համայնքի 2020 թվականի բյուջեն (հավելված 1` հատված 1, 2, 3, 6).

    1) եկամուտների գծով` 1149311.7 հազ. դրամ, 

    2) ծախսերի գծով` 1149311.7 հազ. դրամ,

ա. հաստատել համայնքի բյուջեի եկամուտները` ըստ առանձին եկամտատեսակների` (հավելված 1` հատված 1).

բ. հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման` (հավելված 1` հատված 2).

գ. հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման` (հավելված 1` հատված 3).

դ. հաստատել համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական և գործառնական դասակարգման (հավելված 1` հատված 6).

2.  Սահմանել, որ`

 1) ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում`  պահպանելով ծախսերի ֆինանսավորման առաջնահերթությունները և համամասնությունները:

2) ծախսերի տնտեսագիտական և գործառնական դասակարգմամբ նախատեսված հոդվածների միջև «Հայաստանի Հանրապետության Բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներին համապատասխան՝ համայնքի ղեկավարի կողմից կատարվող վերաբաշխումները հոդվածների միջև չեն կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը:

3. Ապրանքների և ծառայությունների ձեռքբերումը կատարել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն:  

4. 2020 թվականի բյուջետային տարվա ընթացքում ապրանքների ծառայությունների և այլ ծախսերի գծով առաջացած պարտավորություններին անդրադառնալ  պարտավորությունների գույքագրում կատարելուց հետո:

 


Կողմ -11

ԲԱԲԱՅԱՆ ՎԱԼԵՐԻ

ԳԱՍՊԱՐՅԱՆ ԱՆԱՏՈԼԻ

ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀԱԿՈԲ

ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՓՐԵՄՅԱՆ ՏԱՐՈՆ

ԽԼՂԱԹՅԱՆ ԱՐՍԵՆ

ՊՈՂՈՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԵՐԵՄ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՓԱՆՈՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(303.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner