Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 570
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2025 թվականի N 570

ԱՆՉԱՓԱՀԱՍՆԵՐԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՕՏԱՐՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՈՒՄԱՐԸ ՏՆՕՐԻՆԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Ընտանեկան օրենսգրքի» 47-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, քննարկելովԱիդա Գրիշայի Բատիկյանի 2025 թվականի ապրիլի 14-ի թիվ 2226/14 դիմումը, հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի ապրիլի 18-ի թիվ 13 նիստի արձանագրությունըև հաշվի առնելով, որ անչափահաս երեխաների իրավունքները խախտված չեն որոշում եմ.

1 Քանի որ հանգուցյալ Մհեր Վարդգեսի Բագրատյանի ժառանգական զանգվածը ծանրաբեռնված է պարտավորություններով և առկա են պարտատերերի դիմումներ, տալ համաձայնություն, որ անչափահասներ Լեո Մհերի Բագրատյանի /ծնված 28.08.2016թ./, Ալեքսանդր Մհերի Բագրատյանի /ծնված՝ 28082016թ/ և Մարիա Մհերի Բագրատյանի /ծնված՝ 28082016թ/ ի փոխարեն վերջիններիս մայրը՝ Աիդա Գրիշայի Բատիկյանը /ծնված՝ 18041982թ/ ընդունի ժառանգությունը, գրանցման ներկայացնի սեփականության իրավունքը և կատարի դրանից բխող ցանկացած գործողություն։

2. Տալ համաձայնություն, որ անչափահասներ Լեո Մհերի Բագրատյանին /ծնված 28.08.2016թ./, Ալեքսանդր Մհերի Բագրատյանին /ծնված՝ 28082016թ/ և Մարիա Մհերի Բագրատյանին /ծնված՝ 28082016թ/ պատկանող Երևան քաղաքի Բաբաջանյան 15/2 հասցեում գտնվող անշարժ գույքը վերջիններիս մոր՝ Աիդա Գրիշայի Բատիկյանի /ծնված՝ 18041982թ/ կողմից որոշված գնով և պայմաններով օտարվի, ինչպես նաև վերջինիս կողմից հետագայում վաճառքից առաջացած գումարը տնօրինվի։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից:

 


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner