Հայկ Մանուկյան Վարդգեսի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք, գ․ Ալափարս 27-րդ փողոց թիվ 16 գտնվող տեխնիկական հեղուկների մանրածախ առևտրի կետում, տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N689/12 առ 2025 թվականի հունվարի 14-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N006658 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով` որոշում եմ.
Հայկ Մանուկյան Վարդգեսի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնք, գ․ Ալափարս 27-րդ փողոց թիվ 16 տեխնիկական հեղուկների մանրածախ առևտրի կետում, իրականացնելու տեխնիկական հեղուկների վաճառք (Թույլտվություն N169):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: