Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 46-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ մասով և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 462 կետի ա) ենթակետով`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին` առանց մրցույթի, կառուցապատման իրավունքով տրամադրելու համայնքի սեփականության ներքո գտնվող մինչև 20.0 քմ մակերեսով հողատարածքները:
2. Հասարակական կառուցապատման նպատակով տրամադրվող հողատարածքների տարեկան վարձավճար սահմանել`
1) մինչև 10.0 քմ մակերեսով հողատարածքների համար 14400 դրամ,
2) 20.0 քմ մակերեսով հողատարածքների համար 28800 դրամ:
3. Ավտոտնակների համար տարեկան վարձավճար սահմանել 6000 դրամ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման հաջորդող տասներորդ օրվանից: