Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներով, հիմք ընդունելով Կոտայքի մարզպետի 2020 թվականի հուլիսի 15-ի թիվ 264-Ա որոշումը «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց»  ՊՈԱԿ-ին մարզահրապարակ կառուցելու նպատակով.
 
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Չարենցավան համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող ք. Չարենցավան Երիտասարդության փողոց թիվ 6/9 հասցեում գտնվող 0,08789 հա բնակավայրերի նշանակության հողամասը անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝  «Չարենցավանի Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Ա-ի անվան թիվ 3 հիմնական դպրոց»  ՊՈԱԿ-ին մարզահրապարակ կառուցելու նպատակով:
2.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: