Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 3-րդ, 5-րդ և 15-րդ կետերով սահմանված դրույթները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի կարգավորումներով Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1.
1. Համաձայնություն տալ Չարենցավան համայնքի մասնակցությանը ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) Հայաստանի գրասենյակի կողմից իրականացվող, Եվրամիության (ԵՄ) «Համայնքի ղեկավարները հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնության շրջանակում հայտարարված «Համայնքային վերակերպումներ» դրամաշնորհային ծրագրին:
2. Հաստատել «Չարենցավանի դիրքավորումը որպես տուրիստական ներուժ ունեցող համայնքի կենտրոն» ենթածրագիրը՝ վերոնշյալ դրամաշնորհային ծրագրի շրջանակում իրականացնելու համար:
3. Համաձայնություն տալ` Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Լուսաբաց» մսուր մանկապարտեզի շենքի, մի մասնաշենքի հիմնանորոգման և Չարենցավան համայնքի Չարենցավան քաղաքի «Զանգակ» մսուր մանկապարտեզի` նոր տանիքի կառուցման և վերանորոգման` Հայաստանի Հանրապետության համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիաների ծրագրի մասնակցությանը։ Ծրագրի արժեքը կազմում է 280000.0 հազար ՀՀ դրամ, որից 30%-ը` 84000.0 հազար դրամը, որպես համայնքային մասնաբաժնի հատկացում։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: