Այսօր: Շաբաթ, 23 Նոյեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 12
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 89-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 հոկտեմբերի 2024 թվականի N 89-Ա

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի պահանջներով, նկատիու նենալով, որ 07-007-037-011, 07-007-0029-0027, 07-007-0053-0004   կադաստրային ծածկագրերով հողատարածքները չեն դասվում Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի հողատեսքերի դասին. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

1.      Թույլատրելու ղղակի վաճառքով օտարելու Բաբկեն Վարդանյանին  սեփականության իրավունքով պատկանող  ք.Չարենցավան Քոչարի փողոց թիվ 23 հասցեում գտնվող խանութ սրահի զբաղեցրած 07-007-037-011 կադաստրային ծածկագրով` 83.0 քմ մակերեսով հողատարածքը (նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` հասարակական կառուցապատման, կից ներկայացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սեփականության վկայականի պատճենը):

2.     Թույլատրել ուղղակի վաճառքով օտարելու Բելա Դարբինյանին  սեփականության իրավունքով պատկանող  ք.Չարենցավան 6-րդ թաղամաս 2-րդ փողոց թիվ 7/2 հասցեում գտնվողավտոտնակի զբաղեցրած 07-007-0029-0027 կադաստրային ծածկագրով` 20.0 քմ մակերեսով հողատարածքը (նպատակային նշանակությունը` բնակելի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, կից ներկայացվում է անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սեփականության վկայականի պատճենը):

3.     Թույլատրել ուղղակի վաճառքով օտարելու Սերոբ Հակոբյանին  սեփականության իրավունքով պատկանող  ք.Չարենցավան Աբովյան փողոց թիվ 6 հասցեում գտնվող արտադրամասի զբաղեցրած 07-007-0053-0004 կադաստրային ծածկագրով` 1500 քմ մակերեսով հողատարածքը (նպատակային նշանակությունը` արտադրական, գործառնական նշանակությունը` արտադրական օբյեկտների սպասարկման, կից ներկայացվում է անշարժգույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սեփականության վկայականի պատճենը):

4.     Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: 

 


Կողմ -0

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՍԵՎԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(284.04 Կբ)
(167.06 Կբ)
(359.75 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner