Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 107-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 դեկտեմբերի 2024 թվականի N 107-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ և 20-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 8-րդ հոդվածով,14-րդ հոդվածի 1-ին մասով և 19-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերով, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.

1.   Սահմանել Չարենցավան համայնքում  տեղական վճարների 2025 թվականի հետևյալ դրույքաչափերը`

1)     Չարենցավան համայնքի տարածքում  շենքի կամ շինության արտաքին տեսքը փոփոխող վերակառուցման աշխատանքներ կատարելու հետ կապված տեխնիկատնտեսական պայմաններ մշակելու և հաստատելու համար` - 10000 / տաս հազար/ դրամ:

2)     ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված շինարարության թույլտվություն պահանջող, բոլոր շինարարական աշխատանքներն իրականացնելուց հետո շենքերի և շինությունների (այդ թվում` դրանց վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, ընդլայնումն ու բարեկարգումը) կառուցման ավարտը ավարտական ակտով փաստագրման ձևակերպման համար՝ - 10000 / տաս հազար/ դրամ:

3)    ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերով նախատեսված աշխատանքներն ավարտելուց հետո շահագործման թույլտվության ձևակերպման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:

4)    Համայնքի տնօրինության և օգտագործման ներքո գտնվող հողերը հատկացնելու, հետ վերցնելու և վարձակալության տրամադրելու դեպքերում փաստաթղթերի (փաթեթի) նախապատրաստման համար համայնքի մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար` - 10000 / տաս հազար/ դրամ:

5)    Համայնքի կողմից կազմակերպվող մրցույթների և աճուրդների մասնակցության համար` յուրաքանչյուր մասնակցի համար՝ 10000 /տաս հազար/ դրամ.

6)       Համայնքի վարչական տարածքում տոնավաճառներին (վերնիսաժներին) մասնակցելու համար՝ յուրաքանչյուր մասնակցի համար՝ օրական 200 /երկու հարյուր/ դրամ.

7)   Չարենցավան համայնքի վարչական տարածքում կենցաղային աղբի հեռացման աշխատանքների իրականացման, աղբահանության վճար վճարողների հաշվառման, աղբահանության վճարի հաշվառման ու գանձման 2025 թվականի դրույքաչափեը սահմանել համաձայն հավելված 1-ի:

8)  2025 թվականի իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի համար աղբահանության տեղական վճարի դրույքաչափերը ըստ խմբերի սահմանել համաձայն հավելված 2-ի:

9)      Ջրմուղ-կոյուղու ջրամատակարարման ծառայությունների համար՝ որոնք ներառված չեն ջրմուղ-կոյուղու ծառայություններ մատուցող օպերտոր կազմակերպությունների սպասարկման տարածքներում, սահմանել վճար՝

ա) Ֆիզիկական անձանց համար` յուրաքանչյուր բնակչի համար 100 դրամ:

բ) Իրավաբանական անձանց համար` համաձայն հաշվիչի ցուցմունքի, 1խմ-ի համար  150 դրամ:

10)      Չարենցավան համայնքի արտադպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծնողական վարձավճարնեը սահմանել համաձայն հավելված 3-ի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ 

   

 


Կողմ -24

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ԲԱԲԱՅԱՆ ԱՐԱՅԻԿ

ԲԱԲԱՅԱՆ ՆԱՐԵԿ

ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՍԱՀԱԿ

ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԵՆ

ԵՓՐԵՄՅԱՆ ԲԱԲԿԵՆ

ԵՓՐԵՄՅԱՆ ՏԱՐՈՆ

ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱԿ

ՀԱՐՈՅԱՆ ԼԻԼԻԹ

ՂԱՄԲԱՐՅԱՆ ԳԱՐԻԿ

ՄԱԼԽԱՍՅԱՆ ՆՈՐԻԿ

ՄԱԿԻՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ՄՈՒՔԱՅԵԼՅԱՆ ՎԱԼԵՐԻ

ՊԱԼՅԱՆ ԳԱՐԻԿ

ՊԱՊՈՅԱՆ ԴԱՎԻԹ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԱՎԵՏԻՔ

ՊՈՂՈՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԻԿ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԵՎԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(28.66 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner