Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերի, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Չարենցավան համայնքի ավագանին`որոշում է.
1. Չարենցավան համայնքի ավագանու անդամ Սևակ Վարդանյանին նշանակել Չարենցավան համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնում։
2. Գայանե Գրիգորյանին նշանակել Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնում։
3. Չարենցավան համայնքի ղեկավարի տեղակալների գործառույթները սահմանված են «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և գործողության մեջ է դրվում 2023 թվականի հունվարի 03-ից։