Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 14.4-րդ հոդվածի 7-րդ մասի պահանջներով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2024 թվականի հուլիսի 08-ի N 2-7 դրական եզրակացությունը և ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման կարգի դրույթները, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի կողմից ներկայացված Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքը (Չարենցավան քաղաքը, գ.Ալափարս,գ.Արզական,
գ.Բջնի, գ.Կարենիս, գ.Ֆանտան բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի «Կոտայք 7» համակցված տարածական պլանավորման նախագիծը՝գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: