Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի սեպտեմբերի 17-ի N 1066-Ն որոշման 7-րդ կետով, հիմք ընդունելով Վ. Բալաբեկյանի դիմումը՝ գյուղատնտեսական ցածրարժեք հողատեսքն ավելի բարձրարժեք հողատեսքի փոխադրելու մասին՝ որոշում եմ.
1. Վահե Բալաբեկյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնքի Արզական վարչական տարածքում գտնվող 07-015-0186-0509 ծածկագրով 1,38853 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողի գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ որպես բազմամյա տնկարկներ հողատեսքի` հնդավոր այգի:
2. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
3. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման ԱԳԿՊԿ Մարզերի միավորված ստորաբաժանումում:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: