Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի, ՀՀ կառավարության 2014 թվականինոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման 28-րդ կետի, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ նախնական համաձայնություն «Լիթոս» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Կարենիս բնակավայրի վարչական տարածքում գտնվող Գյումուշի լիթուդային ավազների հանքավայրի տարածքում օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքների իրականացման գործընթացին։
2. Սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունն ու տեսագրությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։