Անհատ ձեռնարկատեր Ռիտա Կակոյանը դիմել է իր գործունեության վայրում` ք․ Չարենցավան 6-րդ թաղամաս 3-րդ շենքին հարակից շինության տարածքում գտնվող 20քմ մակերեսով առևտրի օբյեկտում, ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտից N4899/12 առ 2025 թվականի հոկտեմբերի 09-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N 251003206665030 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի չորրորդ եռամսյակի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` որոշում եմ.
1.Անհատ ձեռնարկատեր Ռիտա Կակոյանին 2025 թվականի չորրորդ եռամսյակի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան համայնքի 6-րդ թաղամաս 3-րդ շենքին հարակից շինության տարածքում գտնվող առևտրի օբյեկտում, իրականացնելու ոգելից խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառք (Թույլտվություն N454 ):
2․ Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: