Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Ա. Վարտիկյանի 07․11․2025 թվականի թիվ 5397/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն Արմենակ Վարտիկյանին սեփականության իրավունքով պատկանող Չարենցավան համայնք գյուղ Կարենիս 4-րդ փողոց թիվ 10 հասցեի գույքը բաժանել 2 միավորի և հասցեավորել որպես Չարենցավան համայնք գյուղ Կարենիս 3-րդ փողոց թիվ 9 (հողամասի մակերեսը՝ 0.075 հա) և Չարենցավան համայնք գյուղ Կարենիս 4-րդ փողոց թիվ 10 /հողամասի մակերեսը՝ 0.101 հա) միավորներ:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում` համաձայն «Տիգրան Փոթիկյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հատակագծի։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: