|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 մայիսի 2023 թվականի N 43-Ա |
ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԼԱՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՆՈՒՆ ՏԵՂԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ՝ ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋՈՑՈՎ
ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՄԱԿ-Ի ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2030 ՕՐԱԿԱՐԳԻ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒՆ ԵՎ ՀԱՄԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԱՊԱՀՈՎԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված դրույթները, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է. 1. Համաձայնություն տալ Չարենցավան համայնքի մասնակցությանը«Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործադրվող՝ ՀՀ համայնքների սոցիալ-տնտեսական զարգացման դրամաշնորհային հիմնադրամի միջոցով ՀՀ համայնքներում ՄԱԿ-ի կայուն զարգացման 2030 օրակարգի և կայուն զարգացման նպատակների տեղայնացմանն ուղղված դրամաշնորհային մրցույթին:
2. Համաձայնություն տալ դրամաշնորհային մրցույթին ներկայացվող ծրագրային հայտ-առաջարկի հաստատման դեպքում Չարենցավան համայնքի 2023թ. բյուջեից կատարել համապատասխան համաներդրումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -26 ԱՌԱՔԵԼՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԲԱԲԱՅԱՆ ԱՐԱՅԻԿ ԲԱԲԱՅԱՆ ՆԱՐԵԿ ԲԱԼՅԱՆ ԱՆՆԱ ԳԱԼՍՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԱՍՊԱՐՅԱՆ ՄԵԼԻՔ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԵՎՈՐԳ ԴԱՎԹՅԱՆ ԿԱՐԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ ԲԱԲԿԵՆ ԵՓՐԵՄՅԱՆ ՏԱՐՈՆ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ ՆՈՒՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՇԱԿ ԽԵՉՈՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԽԼՂԱԹՅԱՆ ԱՐՍԵՆ ՀԱՐՈՅԱՆ ԼԻԼԻԹ ՂԱՄԲԱՐՅԱՆ ԳԱՐԻԿ ՄԱԿԻՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ ՀԱԿՈԲ ՊԱԼՅԱՆ ԳԱՐԻԿ ՊԱՊՈՅԱՆ ԴԱՎԻԹ ՊՈՂՈՍՅԱՆ ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՆՈՐԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԱՐԳԻՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍԵՎԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(2.13 Մբ)
|
|
(14.73 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|