Այսօր: Հինգշաբթի, 13 Մարտի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 103
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 305
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 փետրվարի 2025 թվականի N 305

ԱՐՄԵՆ ԱԲԳԱՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ ԳՅՈՒՂ ԱՐԶԱԿԱՆ ԱՎԱԶԱՆ ԹԱՂԱՄԱՍ 4-ՐԴ ՓՈՂՈՑ ԹԻՎ 61/1 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 22.1 կետի պահանջներովև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Չարենցավան համայնք գ. Արզական Ավազան թաղամաս 4-րդ փողոց թիվ 61/1 հասցեի 0.06 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի վրա 1996 թվականին ինքնակամ կառուցված 63.4 քմ արտաքին մակերեսով այգետնակը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը: Շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք: Նկատի ունենալով, որ որակավորված մասնագետի կողմից ներկայացված չափագրման արդյունքում պարզված Չարենցավան համայնք, գ. Արզական Ավազան թաղամաս 4-րդ փողոց թիվ 61/1 հասցեիսեփականատեր Արմեն Աբգարյանին պատկանող 0.06 համակերեսով բնակելի կառուցապատման հողամասում 1996 թվականին ինքնակամ կառուցվել է 63.4 քմ արտաքին մակերեսով այգետնակ` որոշում եմ.

1.     Չարենցավան համայնք, գյուղ Արզական Ավազան թաղամաս 4-րդ փողոց թիվ 61/1 հասցեի0.06 համակերեսով բնակելի կառուցապատման հողամասում 1996 թվականին ինքնակամ կառուցված 63.4 քմ արտաքին մակերեսով այգետնակը համարել օրինական:

2.    Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման` համաձայն «Վահագն Սարգսյան» Ա/Ձ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023SMUX4N ծածկագրի:

3.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner