Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Արմինե Պողոսյանի համաձայնությունը` որոշում եմ.
1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 06022025-07-0169 վկայական) ք. Չարենցավան Գ. Ռուսովի փողոց 1-ին փակուղի թիվ 1/7 հասցեում գտնվող 33.1 քմ արտաքին մակերեսով շինությունը /ծածկարան/ /և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 168.6 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Արմինե Պողոսյանին։
2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) Շինության /ծածկարան/ 1 քառակուսի մետրի համար` 5020 (հինգ հազար քսան) դրամ (տարածագնահատման 12-րդ գոտի):
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2890 (երկու հազար ութ հարյուր իննսուն) դրամ:
3․ Արմինե Պողոսյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 167000 (մեկ հարյուր վաթսունյոթ հազար) դրամ` շինության /ծածկարան/ գինը.
2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 488000 (չորս հարյուր ութսունութ հազար) դրամ` հողամասի գինը:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Արմինե Պողոսյանի կողմից:
6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Արմինե Պողոսյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: