Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածների դրույթներով. Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Չարենցավան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական թիվ 3 նիստի օրակարգը`
1) Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։
2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքը (ք.Չարենցավան, գ.Ալափարս, գ.Արզական, գ.Բջնի, գ.Կարենիս, գ.Ֆանտան բնակավայրեր) ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Կոտայք-7 համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը՝ գլխավոր հատակագծի և գոտևորման մասերով, հաստատելու մասին։
3) Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու թույլտվություն տալու մասին:
4) «ԼԵՎ-ՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող ՀՀ Կոտայքի մարզի Ֆանտանի բազալտի հանքավայրի հարավային տեղամասի օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրությունների կատարմանը նախնական համաձայնություն տալու մասին:
5) Համայնքային շահերի պաշտպանության նպատակով իրավասու դատարան հայց հարուցելու մասին:
6) Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:
7) Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի ավագանու չորրորդ նստաշրջանի հերթական թիվ 4 նիստի գումարման օրը սահմանելու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: