Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն, 912-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումներով` որոշում եմ.
. Ճանաչել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում Սպարտակ Հովհաննիսյանի կողմից ինքնակամ կառուցված 110.78 քմ արտաքին մակերեսով շինությունները /անասնաշենք՝ 45․02 քմ մակերեսով, հավաբուն՝ 14․13 քմմակերեսով, ծածկ՝ 51․63 քմմակերեսով/ և ներկայացնել պետական գրանցման` համաձայն «Պիռամիդա» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023E9M4KG ծածկագրի:
2. Շինությունների սպասարկման նպատակով առանձնացված 613.2 քմ մակերեսով՝ բնակավայրերի այլ հողատեսքի գործառնական նշանակությունը համարել փոխված` որպես բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածք։
3. Ընդունել ի գիտություն, որ`
1) Շինությունների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:
2) Շինությունները կառուցված չեն Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա:
3) Շինությունները կառուցված չեն քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Օրինական ճանաչված շինությունները և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը հասցեավորել ք. Չարենցավան Գանգրահեր տղայիփողոց 1-ին փակուղի թիվ 8/10 հասցեով:
5. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
6. Սույն որոշումը գրանցումից հետո առաջարկել ինքնակամ կառույցն իրականացրած Սպարտակ Հովհաննիսյանին՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու շինությունը և նրանով զբաղեցրած հողատարածքը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: