Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ինմասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված դրույթները, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Համաձայնություն տալ Չարենցավան համայնքի մասնակցությանը՝ ԵՄ կողմից իրականացվող EU4Culture նախագծի Առաջարկների Սահմանափակ Կանչին, ներկայացնելով «Մշակույթի զարգացում. կարողությունների հզորացում և համագործակցության խթանում Չարենցավանում» ծրագիրը:
2. Համաձայնություն տալ դրամաշնորհատուի կողմից ծրագրի հաստատման դեպքում դրա իրականացումը պատվիրակելու Չարենցավան համայնքի «Արամ Խաչատրյանի անվան մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ին:
3. Համաձայնություն տալ ծրագրի հաստատման դեպքում Չարենցավան համայնքի 2024 թվականի բյուջեից կատարելու համապատասխան համաներդրումը՝ վերադարձի պայմանով։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: