Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով, որ հողերի քարտեզագրման և չափագրման ժամանակ համայնքային սեփականություն հանդիսացող 07-037-0011-0073 կադաստրային ծածկագրով 0.1848 հաբնակավայրերի նշանակության հողամասը սխալմամբ գրանցվել է որպես քաղաքացու սեփականություն.
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է.
1. Հողերի քարտեզագրման և չափագրման ժամանակ սխալմամբ որպես քաղաքացու սեփականություն գրանցված 07-037-0011-0073 կադաստրային ծածկագրով 0.1848 հա բնակավայրերի նշանակության հողամասը ճանաչել Չարենցավան համայնքի սեփականությունը /կից ներկայացվում է հողամասի հատակագիծը/:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատմանը հաջորդող օրվանից: