Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն Չարենցավան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 01-ի N 68-Ա որոշմամբ հաստատված Չարենցավան համայնքի ավագանու կանոնակարգի 96-րդ կետի, որոշում եմ.
1.1 Ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով
●/նախագիծ 79-Ա / Չարենցավան համայնքի 2025 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի եկամուտների և ծախսերի կատարողականի մասին
●/նախագիծ 80-Ա / Չարենցավան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին:
●/նախագիծ 81-Ն/ Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի թիվ 111-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
1.2. Կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով`
●/նախագիծ 82-Ա/ Սոցիալական հատուկ արտոնություններ (այլ դասերին չպատկանող) հատվածից գումար հատկացնելու մասին:
1.3 Քաղաքաշինության, գյուղատնտեսության, բնապահպանության և ենթակառուցվածքների մշտական հանձնաժողով՝
●/նախագիծ 83-Ա/ Սեփականության իրավունքով ՊՐԵՄԻՈՒՄ ՌԱԿ ՍՊԸ-ին պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
●/նախագիծ 84-Ա/ Սեփականության իրավունքով ՌԱԿ ՊՐՈԴՈՒԿՏ ՍՊԸ-ին պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
●/նախագիծ 85-Ա/ Սեփականության իրավունքով Անդրանիկ Սիլանյանին պատկանող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակության փոփոխության թույլտվություն տալու մասին։
●/նախագիծ 86-Ա/ Վարձակալության իրավունքով Վաղարշակ Վարդանյանին տրամադրված հողատարածքը ենթավարձակալությամբ տրամադրելու թույլտվություն տալու մասին։
●/նախագիծ 87-Ա/ «ԼԱՊԻՍ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից նախատեսվող Գյումուշի բազալտի հանքավայրից արդյունահանված հանքանյութի վերամշակման աշխատանքներին համաձայնություն տալու մասին։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: