Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Գևորգ Գզողյանի համաձայնությունը` որոշում եմ.
Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող հիմք` N 25122024-07-0061 վկայական) ք. Չարենցավան Ս. Շահումյան փողոց թիվ 53/33 հասցեում գտնվող 22.4 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 22.4 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Գևորգ Գզողյանին:
2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով.
1) Ավտոտնակի 1 քառակուսի մետրի համար` 1673 (հազար վեց հարյուր յոթանասուներեք) դրամ (տարածագնահատման 12-րդ գոտի):
2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 2890 (երկու հազար ութ հարյուր իննսուն) դրամ:
3. Գևորգ Գզողյանը պարտավոր է վճարել.
1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 38000 (երեսունութ հազար) դրամ` ավտոտնակի գինը.
2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 65000 (վաթսունհինգ հազար) դրամ` հողամասի գինը:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում Գևորգ Գզողյանի կողմից:
6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բենիկ Բալբաբյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Գևորգ Գզողյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: