Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 8-րդ թաղամաս, 22-րդ շենք բնակարան 18 հասցեի բնակիչ Սվետլանա Կարապետյանի 2025 թվականի հոկտեմբերի 20-ի համար 5018/11 դիմումը՝ որոշում եմ.
1․ Չարենցավանի քաղաքապետի 1997 թվականի հուլիսի 28-ի «Պետական, հանրային և համայնքային բնակ ֆոնդի բնակարանների անհատույց սեփականաշնորհում թույլատրելու մասին» թիվ 19 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 8-րդ թաղամաս 22-րդ շենք 18 բնակարան) «Կարապետյան Արկադիյ» բառերը փոխարինել համապատասխան «Կարապետյան Արկադի» բառերով։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: