Չարենցավան համայնքի Բջնի գյուղի բնակիչ Աննա Մուրադի Խաչատրյանը դիմել է Չարենցավան համայնքի խնամակալության և հոգաբարձության մարմնին իր անչափահաս երեխաներին՝ Լյուդվիգ Արամի Այլանջյանին, Էլեն Արամի Այլանջյանին և Միքայել Արամի Այլանջյանին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող գույքի բաժնեմասերը օտարելու թույլտվություն ստանալու խնդրանքով:
Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2025 թվականի հունիսի 05-ի թիվ 16 նիստի արձանագրությունը և ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 39-րդ հոդվածի 2-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Ընտանեկան օրենսգրքի» 47-րդ հոդվածի 3-րդ մասով և հաշվի առնելով, որ անչափահաս երեխաների իրավունքները խախտված չեն որոշում եմ.
1. Թույլատրել՝ Աննա Մուրադի Խաչատրյանին /ծնված 12.12.1984թ./ օտարելու իր անչափահաս երեխաներին՝ Լյուդվիգ Արամի Այլանջյանին /ծնված՝ 06․03․2008թ․/, Էլեն Արամի Այլանջյանին /ծնված՝ 15․03․2009թ․/ և Միքայել Արամի Այլանջյանին /ծնված՝ 06․11․2017թ․/ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի Բջնի գյուղում գտնվող անշարժ գույքի՝ հողամասի /կադաստրային ծածկագիր 07-019-0468-0039, գյուղատնտեսական նպատակային նշանակություն ունեցող վարելահող/ համապատասխանաբար 3/40 /երեք քառասուներորդ/ բաժնեմասերը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: