Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով` որոշում եմ.
- Չարենցավան համայնքի ղեկավարի 2024 թվականի հուլիսի 19-ի Համայնքային հողամասում գտնվող ինքնակամ կառուցված ավտոտնակը համայնքային սեփականություն համարելու, օրինականացնելու և հասցե տրամադրելու մասին» թիվ 1156 որոշման 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
<<Ճանաչել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում Տանյա Ենգոյանի կողմից ինքնակամ կառուցված 27.2 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը և ներկայացնել պետական գրանցման` համաձայն «Մափինգ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 20239QWGWX ծածկագրի>>:
<<Առևտրի սրահի սպասարկման նպատակով առանձնացված 46.7 քմ մակերեսով՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողատարածքի գործառնական նշանակությունը համարել փոխված` որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածք` նկատի ունենալով, որ հողամասով անցնող խմելու ջրագիծը Չարենցավան համայնքում 2016-2017թթ. ընթացքում իրականացված «Չարենցավան քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավումը» ծրագրի շրջանակներում տեղափոխվել է, որի արդյունքում նշված հողամասն այլևս չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: