Առաջնորդվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածներով, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, ինչպես նաև հաշվի առնելով Ս. Պողոսյանի 2024 թվականի ապրիլի 10-ի թիվ 1772/07 դիմումը` որոշում եմ.
1. Տալ համաձայնություն Սևան Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող ք. Չարենցավան 7–րդ թաղամաս 6–րդ շենք թիվ 14 և ք. Չարենցավան 7–րդ թաղամաս 6–րդ շենք թիվ 14/3 բնակարանները միավորել` դարձնելով մեկ միավոր և հասցեավորել որպես ք. Չարենցավան 7–րդ թաղամաս 6–րդ շենք թիվ 14:
2. Սույն որոշմամբ սահմանված իրավունքները գրանցել ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: