Սվետլանա Մարտիրոսյան Անդրանիկի անհատ ձեռնարկատերը դիմել է իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցին հարակից թիվ 1 շինության տարածքում գտնվող հեղուկ վառելիքի առևտրի կետում, հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն ստանալու խնդրանքով (մտիցN3630/12 ա 2025 թվականի հուլիսի 16-ի):
Հաշվի առնելով, որ ըստ N005166 անդորրագրի դիմումատուն 2025 թվականի համար կատարել է Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 20-ի N 106-Ն որոշմամբ նախատեսված վճարումները, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով որոշում եմ.
1. Սվետլանա Մարտիրոսյան Անդրանիկի անհատ ձեռնարկատիրոջը 2025 թվականի ընթացքում թույլատրել իր գործունեության վայրում` Չարենցավան քաղաքի Շահումյան փողոցին հարակից թիվ 1 շինության տարածքում գտնվող հեղուկ վառելիքի առևտրի կետում, իրականացնելու հեղուկ վառելիքի վաճառք (Թույլտվություն N378):
2. Որոշման կատարման հսկողությունը դնել համայնքապետարանի առևտրի, սպասարկման, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Վ. Բարսամյանի վրա:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հաստատման պահից: