Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Քաղաքացիական օրենսգրքի 685-699-րդ հոդվածների և հաշվի առնելով «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրենի դիմումը (մուտք՝ 2024 թվականի ապրիլի 15-ի թիվ 1827/04), Չարենցավան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող Չարենցավան քաղաքի 5-րդ թաղամասի 9-րդ շենքին կից շինությունը («ՄԱԿՈՒ ռեստորանի շենք, 532․9 քմ մակերեսով տարածք, հիմք 2003 թվականի հունիսի 02-ին տրված սեփականության իրավունքի գրանցման վկայական N 804921) 5 (հինգ) տարի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայություններ մատուցելու նպատակով։
2. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարների ու տուրքերի վճարումները կատարվում են «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից։
|