Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1855-Ն որոշման և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 4635-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 25-րդ կետի և 32-րդ կետի ա/,բ/ ենթակետերի պահանջներով, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, և, և հիմք ընդունելով Հ. Նազարբեկյանի 2024 թվականի սեպտեմբերի 06-ի թիվ 4173/07 դիմումը` որոշում եմ.
Ճանաչել օրինական Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 23 բազմաբնակարան բնակելի շենքի տարածքում ինքնակամ կառուցված շինությունները:
1. Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 23 բազմաբնակարան բնակելի շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ, ինչպես նաև շենքի օրինական ճանաչված կցակառույցների պարագծով դրա տակ գտնվող 07-007-0048-0066 ծածկագրով 1018 քմ մակերեսով հողամասը, հաստատված հատակագծի համաձայն, անհատույց, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցել բազմաբնակարան շենքի բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերին:
2. Ընդունել ի գիտություն, որ Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի թիվ 23 շենքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքի տարածքում ինքնակամ իրականացված կառույցների պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:
3. Սահմանել, որ սեփականության իրավունքով Հրանուշ Նազարբեկյանին պատկանող 3-րդ թաղամասի 23-րդ շենքի թիվ 2 ոչ բնակելի տարածքին կցակառուցված 28,5 քմ մակերեսով օրինական ճանաչված շինության համար 30-օրյա ժամկետում Չարենցավան համայնքի 900135101559 հաշվարկային հաշվին 18000 ՀՀ դրամ չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:
4. Սույն որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման`համաձայն «Մափինգ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023XC3DKJ ծածկագրի:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: