Հիմք ընդունելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 219.1-րդ հոդվածով` որոշում եմ.
1. Վահե Մերուժանի Մակարյանի նկատմամբ հարուցել վարչական վարույթ:
2. Վարչական վարույթի քննարկման օրը նշանակել 2022 թվականի սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին:
3. Սույն որոշումն օրենքով սահմանված կարգով և ժամկետում ծանուցել վարչական վարույթի մասնակիցներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: