Այսօր: Երեքշաբթի, 16 Հուլիսի 2024թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 1096
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

11 հուլիսի 2024 թվականի N 1096

ՍԱՄՎԵԼ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սամվել Խաչատրյանի դիմումը և <<Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցրած հողամասերի իրավական կարգավիճակի մասին>> 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներով, նկատի ունենալով այն հանգամանքը, որ որ Հովհաննես Հունանյանին հատկացված հողամասից կադաստրային քարտեզագրման արդյունքում հաշվառված ավել օգտագործվող հողամասը նախատեսված չէ այլ նպատակային և գործառնական նշանակությամբ օգտագործելու համար, այն ընդգրկված չէ <<ՀՀ հողային օրենսգրքի>> 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, ընդգրկված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության, ինչպես նաև հնագիտական պատմամշակութային հողերի պահպանման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմաներին, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.

  1. Ճանաչել Սամվել Խաչատրյանի սեփականության իրավունքը ըստ կադաստրային քարտեզագրման արդյունքի 07-067-0006-0019 կադաստրային ծածկագրով փաստացի օգտագործվող0.12665 հա մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողամասի և ինքնակամ կառուցված շենք–շինությունների  նկատմամբ, որը փաստացի օգտագործվել է նրանց կողմից մինչև 2001 թվականի մայիսի 15-ը:
  2. Վերականգնել գ. Ֆանտան Գ. Ոպանյան փողոց թիվ 31/2 հասցեում գտնվող 0.12665 հա մակերեսով հողամասի վրա մինչև 2001 թվականի մայիսի 15–ը կառուցված բնակելի տան նկատմամբ սեփականության իրավունքը։
  3. Հողամասի սահմանները որոշվում են <<Գեոլենդ> ՍՊԸ-ի կողմից չափագրված և Չարենցավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված հողամասի հատակագծով:
  4. Առաջարկել ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի միավորված մարզերի ստորաբաժանմանը գրանցել քաղաքացի Սամվել Խաչատրյանի սեփականության իրավունքը ամրագրված հողամասի և բնակելի տան նկատմամբ և տրամադրել անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայական:
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner