Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով, 2-րդ կետի պահանջներով և ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 18-ի թիվ 16-Ա որոշումը` որոշում եմ.
1. Թույլատրել ուղղակի վաճառքով օտարելու սեփականության իրավունքով Արա Ղազարյանին պատկանող Չարենցավան քաղաք Մ․Խորենացու փողոց 1-ին փակուղի թիվ 3 հասցեում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 07-007-0044-0017 կադաստրային ծածկագրով 36․0 քմ մակերեսով հողատարածքը` 105000 ՀՀ դրամով:
2. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի պետ Բ. Բալբաբյանին հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Արա Ղազարյանի հետ կնքել հողատարածքի օտարման պայմանագիր:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: