Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 08-ի թիվ 1396-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի դիմումը ՀՀ Կոտայքի մարզպետին, Կոտայքի մարզպետի հողի բերրի շերտի օգտագործման հաշվառման ձևը և «Հ.Պետրոսյանի անվան հողագիտության ագրոքիմիայի և մելիորացիայի գիտական կենտրոն» մասնաճյուղի կողմից կատարված Ֆանտան համայնքի տարածքում հատկացված հողամասի հողանմուշների լաբորատոր հետազոտությունների եզրակացությունը, որոշում եմ.
Թույլատրել Չարենցավան համայնքի Ֆանտան վարչական տարածքի 07-037-0102-0002 ծածկագրով անօգտագործելի հողատարածքից 2000 խմ ծավալով հողի տեղափոխումը ք. Երևան` Երևան քաղաքում նոր անտառտնկարկների հիմնման, վերականգնվող անտառային տնկարկներում նախատեսվող ծառերի տնկման, համայնքապատկան այգիներում, պուրակներում սեզոնային տունկի, ծաղկանոցների, լանդշաֆտային ձևավորման և քաղաքում առկա ոչ պիտանի հողի շերտի վերափոխման աշխատանքների համար։
2. Հողի տեղափոխման աշխատանքները իրականացնել մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ը՝ բացառապես ներկայացվող բեռնատարների ցանկին համապատասխան։
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել Չարենցավան համայնքի Ֆանտան գյուղի վարչական ղեկավար Դ.Իվանյանի և քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի առաջատար մասնագետ Վ. Գևորգյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: