Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և քննարկելով Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամաս, 33-րդ շենք բնակարան 4 հասցեի բնակիչ Գայանե Մանուկյանի 2025 թվականի նոյեմբերի 14-ի թիվ 5464/11 դիմումը՝ որոշում եմ
1․Չարենցավանի քաղաքապետի 1998 թվականի փետրվարի 10-ի «Չարենցավան քաղաքի մի շարք հիմնարկ-ձեռնարկությունների հանրակացարանների սեփականաշնորհման թույլտվություն տալու մասին» թիվ 01 որոշման մեջ (անշարժ գույքի գտվելու վայր` Չարենցավան քաղաք 6-րդ թաղամաս 33-րդ շենք 4 բնակարան) «Բարբարյան Արեգնազ» բառերը փոխարինել համապատասխան «Բարբարյան Արեքնազ» բառերով:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: