Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն և 2002 թվականի փետրվարի 02-ի թիվ 88-Ն որոշումների դրույթներով, հաշվի առնելով Ա․ Սարգսյանի դիմումը՝ որոշում եմ.
1. Աշոտ Էդիկի Սարգսյանին սեփականության իրավունքով պատկանող 0․01029 հա մակերեսով ք. Չարենցավան Գ․ Եսայան փողոց թիվ 5/21 հողատարածքի գործառնական նշանակությունը թույլատրել փոխելու բնակելիից որպես բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման հողատարածք, իսկ նրա վրա կառուցված շինության /ավտոտնակ/ գործառնական նշանակությունը` բնակելիից որպես հասարակական շինություն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա: