Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշումների, հաշվի առնելով Թամարա Թադևոսյանի համաձայնությունը` որոշում եմ.
1.Օրինական ճանաչված Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող /հիմք` N 03102025-07-0242 վկայական) ք. Չարենցավան 6-րդ թաղամաս 1-ին փողոց թիվ 2/6 հասցեում գտնվող 15.9 քմ արտաքին մակերեսով տնտեսական շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված 15.9 քմ մակերեսով հողատարածքը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Թամարա Թադևոսյանին։
2.Ուղղակի վաճառքի գները սահմանված են հետևյալ հաշվարկով. 1) Տնտեսական շինության 1 քառակուսի մետրի համար` 3940 (երեք հազար ինը հարյուր քառասուն) դրամ (տարածագնահատման 11-րդ գոտի): 2) առանձնացված հողամասի 1 քառակուսի մետրի կադաստրային արժեքը` 4450 (չորս հազար չորս հարյուր հիսուն) դրամ:
3. Թամարա Թադևոսյանը պարտավոր է վճարել. 1) համայնքապետարանի 900135101559 հաշվեհամարին` 63000 (վաթսուներեք հազար) դրամ` տնտեսական շինության գինը. 2) համայնքապետարանի 900135101484 հաշվեհամարին` 71000 (յոթանասունմեկ հազար) դրամ` հողամասի գինը:
4. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքի պետական գրանցման համար համայնքապետարանի 900135101211 հաշվեհամարին վճարել 30000 (երեսուն հազար) դրամ:
5. Սահմանել, որ սույն որոշումից ծագող գույքային իրավունքների նոտարական ձևակերպման և պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Թամարա Թադևոսյանի կողմից:
6. Հանձնարարել Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կումունալ տնտ. բաժնի առաջատար մասնագետ Ռուդիկ Սահակյանին ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 1-ին կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար համայնքի ղեկավարի անունից Թամարա Թադևոսյանի հետ կնքել անշարժ գույքի և հողատարածքի օտարման պայմանագիր:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: