Ղեկավարվելով «Տեղականինքնակառավարմանմասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվիառնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գրությունը և Չարենցավան համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Չարենցավան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնքի սեփականություն հանդիսացող, 07-019-0023-0003 կադաստրային ծածկագրով,Չարենցավան համայնք գ. Բջնի 4–րդ փողոց 1–ին փակուղի թիվ 3 հասցեով` հողամասից 0.0198 հա ընդհանուր մակերեսով հողամասը (բնակավայրերի և էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների, իսկ գործառնական նշանակությունն՝ այլ հողեր և կոմունալ ենթակառուցվածքներ) նվիրատվությամբ տրամադրել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության:
2. Առաջարկել համայնքի ղեկավարին՝ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից: