Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 04-ի թիվ 1626-Ն որոշման դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 07-019-0020-0005 ծածկագրով հողատարածքից առանձնացնել 0.6080 հա մակերեսով հողատարածք՝ նկատի ունենալով, որ հողամասի նպատակային նշանակությունն է գյուղատնտեսական, իսկ գործառնական նշանակությունը՝ վարելահող:
2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման`համաձայն «Չափշին» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2024WPVEU6 ծածկագրի:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: