Առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 04-ի թիվ 1635-Ն որոշման դրույթներով` որոշում եմ.
1. Չարենցավան համայնքի սեփականություն համարվող 0.2403 հա մակերեսով 07-037-0201-0006 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողի նկատմամբ կատարել պետական գրանցում:
2. Սույն որոշումից բխող իրավունքները ենթակա են պետական գրանցման`համաձայն «ՉԱՓՇԻՆ» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023TSPTGS ծածկագրի:
3. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակկոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: