Այսօր: Չորեքշաբթի, 9 Հուլիսի 2025թ.
Չարենցավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 122
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 911
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Չարենցավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Չարենցավան համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Չարենցավան, (226) 43434, charentsavan.kotayk@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

04 հուլիսի 2025 թվականի N 911

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԱՌԵՎՏՐԻ ՍՐԱՀԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի դրույթներով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 731-Ն, 912-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով՝ որոշում եմ.

1. Ճանաչել օրինական համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքում Արսեն Հայրապետյանի կողմից ինքնակամ կառուցված 26.7 քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը, 1.7 քմ մակերեսով պարիսպը և ներկայացնել պետական գրանցման` համաձայն «Չափշին» ՍՊԸ-ի կողմից հաստատված հաշվառման /չափագրման/ տվյալների մուտքագրման 2023HFZXUJ ծածկագրի:

2. Առևտրի սրահի սպասարկման նպատակով առանձնացված 126.6 քմ մակերեսով՝ բնակավայրերի բնակելի կառուցապատման նշանակության հողատարածքի գործառնական նշանակությունը համարել փոխված` որպես բնակավայրերի հասարակական կառուցապատման հողատարածք` նկատի ունենալով, որ հողամասով անցնող խմելու ջրագիծը Չարենցավան համայնքում 2016-2017թթ. ընթացքում իրականացված «Չարենցավան քաղաքի ջրամատակարարման համակարգի բարելավումը» ծրագրի շրջանակներում տեղափոխվել է, որի արդյունքում նշված հողամասն այլևս չի դասվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի դասին:

3. Ընդունել ի գիտություն, որ`

    1) Շինության պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը:

   2) Շինությունը կառուցված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա:

   3) Շինությունը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք:

4. Օրինական ճանաչված շինությունը և դրա պահպանման ու սպասարկման համար առանձնացված հողամասը հասցեավորել ք. Չարենցավան Հ. Քոչարի փողոց թիվ 12/2 հասցեով:

5․ Սույն որոշմամբ ուժը կորցրած ճանաչել համայնքի ղեկավարի 30․08․2024թ․ թիվ 1384 և 23․05․2025թ․ թիվ 673 որոշումները։

5. Սույն որոշումը սահմանված կարգով ենթակա է գրանցման ՀՀ ԿԱ ԱԳԿՊԿ-ում:

6. Սույն որոշումը գրանցումից հետո առաջարկել ինքնակամ կառույցն իրականացրած Արսեն Հայրապետյանին՝ գնման նախապատվության իրավունքով ձեռք բերելու շինությունը և նրանով զբաղեցրած հողատարածքը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՉԱՐԵՆՑԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՀԱԿՈԲ ՇԱՀԳԱԼԴՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Չարենցավան, Կ.Դեմիրճյանի անվ. հրապարակ 1
(226) 43434
charentsavan.kotayk@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10029246@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՉԱՐԵՆՑԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner