Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 80-րդ և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով,հիմք ընդունելով Չարենցավան համայնքի ավագանու 2024 թվականի մարտի 15-ի թիվ 28-Ա որոշումը և հաշվի առնելով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների կազմակերպման և անցկացման հանձնաժողովի 07.05.2024 թվականի թիվ 02 նիստի արձանագրությունը՝ որոշում եմ.
1.Արթուր Պետրոսյանին վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 15000 տասնհինգ հազար) ՀՀ դրամ վարձավճարով, հատկացնել Չարենցավան համայնք գ. Արզական վարչական տարածքում գտնվող 0.087 հա մակերեսով 07-015-0231-0069 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողատարածքը, նկատի ունենալով, որ այն չի դասվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի դասին:
2. Սույն որոշումից բխող իրավուքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության ԿԱ ԱԳԿ ՊԿ-ում:
3. Սույն որոշմամբ նախատեսված պարտավորություններն ու պայմանագրով սահմանված պայմանները 3 ամսյա ժամկետում չկատարելու դեպքում որոշումը համարել անվավեր:
4. Հանձնարարել Վարդան Գևորգյանին կնքելու վարձակալության իրավունքի պայմանագիրը:
5. Սույն որոշման կատարման հսկողությունը դնել քաղաքաշինության, ճարտարապետության, գյուղատնտեսության և բնակարանային կոմունալ տնտեսության բաժնի պետ Բ. Բալբաբյանի վրա:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: